ԲԼՈԳ

Որո՞նք են երեխայի գլխապտույտի հիմնական պատճառները

08 Սեպտեմբեր, 2020

Երեխաների դեպքում գլխապտույտն առանձին թեմա է, քանի որ այն շատ դժվար է հայտնաբերել։

Բանն այն է, որ երեխաները միշտ չէ, որ կարող են նկարագրել այս ախտանիշը:

Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, ճանաչել իր զգացմունքներն ու նկարագրել դրանք բառերով, մեծերը լուրջ չեն վերաբերում նրա բողոքներին:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ երեխան գլխապտույտ ունի.

Փոխվում է երեխաների վարքագիծը։ Նրանք, սովորաբար, փակում են աչքերը և պառկում դեմքով դեպի ներքև, ամուր սեղմվում են պատին կամ մահճակալի հետևի մասին և չեն ուզում շարժվել: Ավելի մեծ երեխաները գլխապտույտից հետո չեն ցանկանում դուրս գալ անկողնուց։

Երեխայի պահվածքում որևէ անսովոր բան նկատելու դեպքում, հարկավոր է դիմել բժշկի։

Երեխաների շրջանում գլխապտույտի հիմնական պատճառներն են.

  • շարժման հիվանդություն կամ կինետոզ
  • վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի խախտում
  • ուղեղի ուռուցքներ
  • միջին ականջի բորբոքում և վնասվածք
  • ուղեղի վրա ազդող բորբոքային հիվանդություններ. էնցեֆալիտ, մենինգիտ և այլն
  • գլխուղեղի ցնցում և վնասվածք
  • թունավորում՝ սնկով, դեղահաբերով
  • երկաթի անբավարարության անեմիա
  • դատարկ ստամոքս՝ հատկապես դպրոցականների և նորաձևությանը հետևող դեռահաս աղջիկների դեպքում
  • արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակ
  • հելմինթոզներ

Եթե կասկածում եք, որ ձեր երեխայի առողջության հետ որևէ բան կարգին չէ, անպայման դիմեք մանկաբույժի, հատկապես երբ խոսքը գլխապտույտի մասին է։ Միայն մանկաբույժը հետազոտությունից հետո կպարզի պատճառը, կսահմանի դրա տեսակը և կնշանակի բուժում: Հակառակ դեպքում, կարող են առաջանալ շատ լուրջ հետևանքներ։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ