
Մաշկի խնամքի 5 ամենատարածված սխալները
08 Սեպտեմբեր, 2020
Դեմքի խնամքի հարցում հարկավոր է ուշադիր ու հետևողական լինել։ Հաճախ տնային պայմաններում մենք թույլ ենք տալիս բազմաթիվ սխալներ։
Լվացվում ենք օճառով. Օճառը վնասում է մաշկի պաշտպանիչ շերտը։ Դա հանգեցնում է մաշկի չորության։ Վերականգնվելով՝ մաշկն ավելի շատ ճարպ է սկսում արտադրել։
Չոր մաշկի դեպքում քսուքի փոխարեն զանազան յուղեր ենք օգտագործում. Սա բացատրվում է նրանով, որ յուղերի օգտագործումից հետո մաշկն ավելի փափուկ է դառնում, բայց պետք չէ մոռանալ, որ այդպիսի յուղերն ծակոտիները խցանելու հատկություն ունեն։ Դրանք նաև բավարար չեն լիարժեք խնամքի համար։
Լվացվում ենք միցելյար ջրով. Միցելյար ջուրը պարզապես մաքրում է դիմահարդարումը, բայց դրանից հետո անպայման հարկավոր է լվացվել գելով կամ փրփուրով։
Յուղոտ մաշկի դեպքում չենք օգտագործում քսուք. Յուղոտ կամ կոմբինացված մաշկ ունեցողները պետք է օգտագործեն քսուք, հատկապես 25 տարեկանից հետո։ Մաշկի այդ տեսակները ևս սնուցման և խոնավեցման կարիք ունեն։
Ամեն օր սկրաբ ենք օգտագործում. Սա ամենամեծ սխալն է, որը կարող է վնասել մաշկը։ Հնարավոր են նաև բորբոքումներ։ Օգտագործեք սկրաբ շաբաթական 1֊2 անգամ, ընտրեք մանր հատիկներով տարբերակներ։