ԲԼՈԳ

5 նշան, որ մաշկդ ջրազրկված է

01 Օգոստոս, 2020

Ջրազրկված մաշկի պատճառ կարող են դառնալ աղտոտված օդը, ոչ բալանսավորված սնունդը, անհամապատասխան մաքրման միջոցները։

Ահա 5 նշան, որ մաշկիդ շտապ օգնություն է հարկավոր։

Անգույն մաշկ. Ջրազրկման դեպքում մաշկի թարմացման համար պատասխանատու գործառույթը չի ազատվում մեռած բջիջներից։ Հենց այդ պատճառով էլ մաշկը կորցնում է իր առողջ ու բնական գույնը։

Յուղոտ փայլ ու չորության զգացում. Ջրազրկված մաշկը խոնավեցման կարիք ունի։ Այն ստեղծում է խոնավության հետագա կարուստը կանխող պատնեշ։ Եթե քեզ թվում է, թե մաշկդ յուղոտ է, մի շտապիր օգտագործել չորացնող միջոցներ։ Ամենայն հավանականությամբ, քեզ ընդհակառակը, անհրաժեշտ է ավելի շատ խոնավեցում։

Ամեն ինչ գրգռվում է. Ջրազրկման դեպքում մաշկի պաշտպանիչ պատնեշը դժվարանում է պայքարել մանրէների ու աղտոտման դեմ։ Մաշկը դառնում է ավելի զգայուն։

Անսպասելի կնճիռներ. Եթե անսպասելի կնճիռներ ես նկատում, մի շտապիր հակատարիքային միջոցներ ձեռք բերել, հնարավոր է, մաշկը ջրազրկված է։

Ձգվածություն ու քոր. Օդափոխիչները և ջերմաստիճանի փոփոխություններն ազդում են մաշկի վիճակի վրա։ Քորն ու ձգվածության զգացումը դրանց հաճախակի հետևանքներն են։

Ինչպե՞ս շտկել ամեն ինչ.

Ընտրիր խոնավեցնող բաղադրությամբ և առանց սպիրտի մաքրող փափուկ միջոցներ։ Հիշիր՝ տաք ջուրն ու ագրեսիվ մաքրումը չորացնում են մաշկը։

Սնուցող յուղերի ու թթուների շնորհիվ դիմակները կարող են կարճ ժամանակում խոնավեցնել մաշկն ու վերադարձնել փայլը։

Ընտրիր հիլորաթթու պարունակող խոնավեցնող միջոցներ։ Հիլորաթթուն հիանալի սնուցում ու պահպանում է խոնավությունը։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ