ԲԼՈԳ

Ինչո՞վ է օգտակար E վիտամինը դեմքի մաշկին

30 Հուլիս, 2020

Е վիտամինը նպաստում է բջիջների վերականգմանը, դանդաղեցնում մաշկի ծերացման գործընթացը, հարթեցնում կնճիռները։

Պայքարում է ազատ ռադիկալների դեմ, նվազեցնում պիգմենտացիան, հարստացնում բջիջները թթվածնով, օգնում պահպանել խոնավության մակարդակը, նպաստում մաշկի առաձգականության բարձրացմանը։

E վիտամին կա հակատարիքային միջոցների, ինչպես նաև խնդրահարույց մաշկի համար նախատեսված կոսմետիկայի բաղադրության մեջ։

Օգտագործեք E վիտամինը կամ կոսմետիկ միջոցների, կամ մաքուր տեսքով։

E վիտամին պարունակող դիմակներն, օրինակ, վերացնում են ակնեի ցանը, բարելավում դեմքի գույնը, ամրապնդում մաշկի պաշտպանիչ հատկությունները, բարձրացնում մաշկի տոնուսը ու կանխարգելում վաղաժամ ծերացումը։

Դրանք նաև ունեն հակաբորբոքային հատկություններ, բարելավում են մաշկի արյան մատակարարման գործընթացը, պայքարում անցանկալի պիգեմնտացիայի դեմ։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ