ԲԼՈԳ

Ալոե վերայի օգտակար հատկությունները մաշկի համար

30 Հուլիս, 2020

Ալոե վերան շատ օգտակար է մաշկի գեղեցկության ու երիտասարդ տեսքի համար։

Այն պարունակում է մոտ 300 օգտակար նյութ՝ վիտամիններ, հանքանյութեր (այդ թվում մաշկին անհրաժեշտ երկաթ, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, պղինձ, ցինկ), ամինաթթուներ, պոլիսախարիդներ, որոնք պատասխանատու են դրա խոնավեցնող հատկությունների համար։

Ունի խոնավեցնող, հակաօքսիդիչ, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ։

Նպաստում է թթվածնով մաշկի հարստացմանը։ Բարելավում է վնասված բջիջների վերականգնումը։
Խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզի աճը:

Ամենակարևորը `ալոեի հյութը գործնականում չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, հետևաբար լայնորեն օգտագործվում է զգայուն և ռեակտիվ մաշկ ունեցող մարդկանց համար նախատեսված կոսմետիկայի բաղադրության մեջ։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ