ԲԼՈԳ

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել կտորե դիմակները

29 Հուլիս, 2020

Կտորե դիմակները նորաձև դարձրին ասիացիները, իսկ այժմ թրենդն արդեն մեծ տարածում ունի աշխարհում։

Կտորե դիմակի բաղադրության մեջ կարող է լինել հիլորաթթու, կոլագեն, ալոե վերա, վիտամիններ, հակաօքսիդիչներ և այլն։

Դիմակները լինում են սնուցող, խոնավեցնող, սպիտակեցնող, ծակոտիները մաքրող։ Կան նաև ակնթարթային էֆեկտ ունեցող SOS֊դիմակներ, որոնք հանգստացնում են մաշկը։

Ամռանը հարմար են խոնավեցնող ու յուղոտ փայլի, սև կետիկների դեմ պայքարող տեսակները։

Կտորե դիմակը պետք է օգտագործել մաքուր մաշկին։ Այն պետք է մնա մաշկին 15 րոպե։ Դիմակը հանելուց հետո կարելի է կիրառել այն դեկոլտեի հատվածում։

Իսկ դեմքին մնացած բաղադրությունը թեթև ու մերսող շարժումներով անհրաժեշտ է տարածել մաշկին։ Գործընթացը պետք է ավարտել՝ օգտագործելով խոնավեցնող քսուք։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ