ԲԼՈԳ

Ո՞ր մթերքներն է վտանգավոր համադրել լոլիկի հետ

16 Հունիս, 2021

Ոչ բոլորին է լոլիկն օգտակար եւ ոչ բոլոր մթերքներն է կարելի համադրել լոլիկի հետ: Այս մասին հայտնել է գաստրոէնտերոլոգ Աննա Դենիսովան:

«Լոլիկը գտնվում է արգելված մթերքների ցանկում պացիենտների համար, որոնց մոտ գաստրոէզոֆագել ռեֆլյուքս կա: Այդ դեպքում լոլիկի պատճառով այրոց է առաջանում: Բերանում թթվայնության եւ այրոցի զգացողություն է առաջանում, քանի որ ստամոքսի պարունակությունը ներթափանցում է կերակրափող: Դա տեղի է ունենում տոմատի մեծ քանակության օգտագործման ֆոնին»,-ասել է մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ այրոց կարող է առաջացնել ոչ միայն լոլիկն ու լոլիկի պաստան, այլ նաեւ սուրճը, ցիտրուսները, շոկոլադը, հացաբուլկեղենը, պիրոգները, պիցցան: Այդ պատճառով այդ մթերքները չի կարելի համադրել լոլիկի հետ: Նման համադրությունը միայն կուժգնացնի այրոցն ու դրա հետ կապված հնարավոր խնդիրները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ