ԲԼՈԳ

Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են մեծացնել էնդոմետրիոզի զարգացման ռիսկը

09 Ապրիլ, 2021

Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են մեծացնել էնդոմետրիոզի զարգացման ռիսկը:

Այս մասին ասվում է Գրենադայի համալսարանի եւ Սան-Սեսիլիո-դե-Գրանադա կլինիկական հիվանդանոցի գիտնականների հետազոտության մեջ:

Medical Express-ի հաղորդմամբ՝ մի շարք կոսմետիկ միջոցների, այդ թվում՝ դեմքի համար դիմակների, շրթներկի, դեմքի կրեմների, եղունգների եւ մազերի լաքի, մազերի ներկի օգտագործումը կարող է կապ ունենալ

էնդոմետրիոզմի զարգացման բարձր հավանականության հետ:

Գիտնականները որոշել են պարաբենների եւ բենզոֆենոնների ներքին մակարդակները 124 կանանց մոտ (էնդոմետրիոզով եւ առանց), ինչպես նաեւ մանրամասն տեղեկություններ են հավաքել, թե յուրաքանչյուր կին որքան

հաճախ է օգտագործում կոսմետիկ միջոցներ:

Այդ ամենը ցույց է տվել հստակ կապ տարբեր կոսմետիկ միջոցների եւ պարաբենների եւ բենզոֆենոնների ավելի բարձր ներքին մակարդակի միջեւ: Եվ այս մի շարք բաղադրիչների ներքին մակարդակները կապված են

էնդոմետրիոզի ռիսկի հետ: Նախկինում այս միացությունները զուգակցվել են նաեւ կրծքագեղձի քաղցկեղի, ճարպակալման եւ շաքարախտի զարգացման հետ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ