ԲԼՈԳ

Գարնանային սննդակարգ

15 Մարտ, 2021

Գարնանը մարդու օրգանիզմը գերծանրաբեռնված է լինում վիտամինների պակասի և սեզոնային ընդհանուր հյուծվածության պատճառով, ուստի ճիշտ սննդակարգով սնվելը շատ կարևոր է լինում, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ անուշադրության են մատնում իրենց սննդակարգը՝ կիրառելով մեծ քանակությամբ համեղ, սակայն անառողջ սնունդ և խուսափելով օգտակար մրգերից ու բանջարեղենից։ Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ-սննդաբան Նադեժդա Չերնիշովան խորհուրդ է տալիս տարվա այս եղանակին անպայման վերանայել սննդակարգն ու հագեցնել այն բանջարեղենի որոշակի տեսակներով, որոնք կօգնեն ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերը։

Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մուգ կանաչ գույն ունեցող բանջարեղենի տեսակներին, քանի որ դրանք հարուստ են այն վիտամիններով, որոնց կարիքը գարնանը մարդու օրգանիզմն առավել շատ է ունենում։ Բացի այդ, ավիտամինոզից խուսափելու համար գարնանը հարկավոր է կիրառել նաև ավելի շատ տերևային ճակնդեղ, սպանախ, կանաչ սոխ ու բողկ։ Ընդ որում՝ մասնագետն ընդգծում է, որ տարվա այդ եղանակին շատ օգտակար կլինի սննդակարգի ընդլայնումն ու դրանում նախկինում երբևէ չօգտագործված սննդամթերքի տեսակների ներառումը։

Մասնագետը նաև շեշտում է, որ գարնանն օրգանիզմի համար առավել կարևոր տարր է համարվում վիտամին C-ն, որը կարելի է ստանալ ոչ միայն ցիտրուսային մրգերից, այլև բանջարեղենի որոշ տեսակներից ու թթու կաղամբից։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ