ԲԼՈԳ

Ի՞նչ ուտել գարնանը

01 Մարտ, 2021

Մեր օրգանիզմը գարնանը հատկապես վիտամինների կարիք ունի։ Ներկայացնում ենք 4 սեզոնային մթերք, որոնք պետք է օգտագործել։

Ծնեբեկ. Ունի ցածր կալորիականություն, հարուստ է մի շարք օգտակար նյութերով ու միկրոէլեմենտներով։ Եթե ուզում եք նիհարել, ապա ծնեբեկը հիանալի բաղադրիչ կարող է դառնալ ձեր ճաշացանկում։

Սպանախ. Հարուստ է E, A, K և C վիտամիններով, պարունակում է ֆոլաթթու, երկաթ և այլ միկրոէլեմենտներ:

Բողկ. Կարող է լրացնել վիտամինների պակասը՝ C, PP վիտամինների և հանքանյութերի շնորհիվ (երկաթ, նատրիում, ֆոսֆոր, կալիում և կալցիում)։ Բողկի կալորիականությունը շատ ցածր է (100գ = 20 կալորիա)։

Պրաս (лук-порей). Այն շատ ավելի նուրբ համ ունի, քան սովորական սոխը։ Հարուստ է կալիումով, ֆոսֆորով և մագնեիզիումով, ինչպես նաև B1, B2 և C վիտամիններով:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ